Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պարզապես ներկայացնելու ենք գեղեցիկ արվեստի երկու մեկնաբանություն»

«Պարզապես ներկայացնելու ենք գեղեցիկ արվեստի երկու մեկնաբանություն»
04.05.2019 | 12:30

«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին». այս խորագիրն է կրում մայիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող համերգը: Մտահղացումը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանինն է:


Համերգի առաջին մասում հնչելու են Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունների դասական տարբերակները: Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնը ստեղծել է այս թեմաների ջազային տարբերակը, որը համերգի երկրորդ մասում ներկայացնելու է Հայկական պետական ջազ նվագախումբը: «Հետաքրքիր է, թե դասական երաժշտությունը, որ մենք անգիր գիտենք, ինչպես է հնչում 20-րդ դարի հնչյուններով»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:


«Իրատեսի» «Եթե համերգը երկու տարբերակ ունի, կարելի՞ է կանխատեսել, որ հանդիսատեսն էլ երկու մասի կբաժանվի» հարցին ի պատասխան՝ Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցն ասաց, որ այս համերգով ներգրավելու են թե՛ դասական, թե՛ ջազային երաժշտությամբ հետաքրքրվող ունկնդիրներին. «Այստեղ ոչ թե հակադրություն կա, այլ այլընտրանք : Մրցակցային շեշտադրում առհասարակ չկա, պարզապես ներկայացնելու ենք գեղեցիկ արվեստի երկու մեկնաբանություն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Մանրամասները՝ «Իրատեսի» տպագիր համարում:

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ